Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

$350,000՝ Հհ-Ում Սիրիացի Փախստականների Բնակարանային Վարձավճարների Փոխհատուցմանը

Թեմ

Հրապարակված է: 03/24/2016


$350,000՝ ՀՀ-ում սիրիացի փախստականների բնակարանային վարձավճարների փոխհատուցմանը

Armenian Redwood Project - «Հայկական Ռեդվուդ» ծրագիրը հայտարարել է սփյուռքի բարերարների և կազմակերպությունների մեծ կոալիցիայի պատրաստակամությունը՝ Հայաստանում սիրիահայ փախստականների հրատապ բնակարանային աջակցությունը զգալիորեն ընդլայնելու և այն մինչ $350.000 ֆինանսավորման հասցնելու մասին:

Բարերարներն են` Գերալդ Թուրփանջյան, Կարոլին Մուգար, Զավեն Ակյան, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ, Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցի, «Անի և Նարոդ հիշատակի» հիմնադրամ, «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, Սիրիայի հայ օգնութեան հիմնադրամ (SARF), ծրագրի գործընկեր՝ Օքսֆամ Հայաստան:

Համաձայն ՀՀ կառավարության տվյալների՝ Հայաստանում ապաստան են հայցել մոտ 20.000 սիրահայ փախստականորոնցից շատերը դեռևս շարունակում են վերակազմակերպել կյանքը սահմանափակ աջակցությամբ:

Այս խնդրից ելնելով՝ «Հայկական Ռեդվուդ» ծրագիրը համատեղ հարթակի հիմք է դրել՝ նպատակ ունենալով օժանդակել փախստականների կենսական մարդասիրական օգնության տրամադրումը:

Գործելով որպես սփյուռքի բարերարների և հիմնադրամների միջև դաշինք, ինչպես նաև միջազգային մարդասիրական գործակալության գործընկեր, «Հայկական Ռեդվուդ» ծրագիրի կոնսորցիումը նպատակ ունի օգնելու Հայաստանում սիրիահայ ընտանիքներին ապահովել մատչելի բնակարաններով՝ բնակարանային վարձավճարների մասնակի փոխհատուցման միջոցով:

2015-ին մոտ 1.000 սիրիահայ ընտանիք աջակցություն է ստացել Օքսֆամ Հայաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՓՀԳ/ հայաստանյան գրասենյակի համատեղ «Հրատապ բնակարանային վարձավճարների մասնակի փոխհատուցում» ծրագրի շրջանակում:

Համաձայն ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նոր հրապարակմանՍիրիայից ընդունած փախստականների թվի հարաբերակցությունը Հայաստանում կազմում է 6 փախստական ամեն 1,000 քաղաքացու դիմացԱյս ցուցանիշը շատ ավելի բարձր էքան շատ այլ Եվրոպական երկրներինը կամ ԱՄՆ-ինըայսպիսով Հայաստանը առաջին եվրոպական երկիրն է մեկ բնակչի դիմաց ընդունված փախստականների քանակովորը մասնավորապես ուշագրավ էեթե հաշվի առնենք երկրի տնտեսական իրավիճակըՉնայած ՄԱԿ ՓԳՀ-ն պարտավորվել է շարունակել սիրահայերի աջակցությանը 2016-ին ևսսակայն այն հայտարարել է ծրագրի բյուջեի կրճատման մասին՝ արտացոլելով մարդասիրական կառույցների սպառված ռեսուրսները ամբողջ տարածաշրջանում:

Ի պատասխան ՄԱԿ ՓԳՀ-ի բյուջեի կրճատման, «Հայկական Ռեդվուդ» ծրագիրը համախմբել է սփյուռքի բարերարների և կազմակերպությունների լայնակի հատվածը և գործակցելով Օքսֆամ Հայաստանի հետ, նպատակ ունի լրացնել ՄԱԿ ՓԳՀ-ի 2016-ի բնակարանային աջակցության ծրագրի բյուջեյի պակասորդը: Այս աշխատանքների իրականացման, սփյուռքի աջակցությունը համախմբելու գործում իր առանցքային և կարևորագույն դերն ունի ԱՄՆ Հայոց Արեւմտեյան թեմի առաջնորդ. Տ.Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

«Չնայած նրան, որ տեղահանումը մեր ընդհանուր պատմության մաս է կազմում, սակայն այսօր, սփյուռքի ուժերի համախմբումը կկանխի նոր տեղահանումը, որը նաև մեր ընդհանուր ապագայի մի մասն է հանդիսանում», - ասել է արքեպիսկոպոս Տերտերյանը:

Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշում է, որ լուծելով տեղահանված սիրիական ընտանիքների անմիջական բնակարանային խնդիրները, 2015-ին բնակարանային վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագիրը հնարավորություն է ստեղծել ապահովել կայուն կենսապահովման պայմաններով հարյուրավոր սիրիահայ ընտանիքների, ովքեր նոր կյանք են սկսել Հայաստանում, իրենց նախնիների երկրում:

Շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ Հայաստանի հետ համատեղ հայկական սփյուռքի կոնսորցիումի աջակցության, 2016-ին, ավելի քան 500 սոցիալապես անապահով սիրիահայ փախստական ընտանիքներ Հայաստանում հնարավորություն կունենան շարունակել ստանալ բնակարանային աջակցություն: Բնակարանային վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակն է նրանց կյանքում ստեղծել ժամանակավոր անվտանգություն: Հայաստանում Միջին հաշվով, յուրաքանչյուր փախստական ընտանիքից միայն մեկ անձ է աշխատում աշխատատեղերի բացակայության պատճառով, և միջինում, փախստական ընտանիքի եկամուտի հսկայական 69 տոկոսը ծախսվում է ամսական բնակարանային վարձերի վրա:

Լոս Անջելեսում Սիրիայի հայ օգնութեան հիմնադրամը (SARF), որը իր կազմակերպած «Փրկիր կյանք» դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան $1.2 մլն գումար, այս ծրագրի ռազմավարական գործընկերն է և հայտարարել է իր հանձնառությունը 2016-ի ծրագրին $50.000 արժողությամբ դրամաշնորհի մասին: Սիրիայի հայ օգնութեան հիմնադրամը (SARF), երկրորդ տարին է, որ մասնակցում է սփյուռքի բարերարների կոնսորցիումին՝ օգնելով ապահովել հարյուրավոր տեղահանված ընտանիքների բնակարանային վարձավճարի փոխհատուցում:

Նախաձեռնվելով Անի և Նարոդ հիմնադրամի կողմից, «Հայկական Ռեդվուդ» ծրագիրը (ARP) հիմնադրվել է 2014-ինԱյն շահույթ չհետապնդող սփյուռքի հայկական կազմակերպությունների և բարերարների սոցիալական ձեռնարկություն էինչպես նաև միջազգային օգնության կազմակերպությունների դաշինքորը նպատակ ունի լրացնել Հայաստանի Կառավարության ջանքերը՝ բարելավելու Հայաստանում ապաստան գտած սիրիացի փախստականների կյանքըՈրպես մարդասիրական դերակատար և հյուրընկալող երկիրՀայաստանը մեկն է աշխարհի առաջատար երկրներից բնակչության թվի հարաբերակցությամբ միգրանտներ ընդունելու առումով:

Օքսֆամը 1կազմակերպության միջազգային կոնֆեդերացիա էորը աշխատում է 94 երկրում՝ փորձելով գտնել աղքատության և անարդարության երկարաժամկետ լուծումներ։ Օքսֆամն աշխատում է հակամարտության ժամանակ հումանիտար օգնություն ցուցաբերել կարիքավորներինՕքսֆամը տրամադրում է օգնություն և երկարաժամկետ աջակցություն Սիրիական ճգնաժամից տուժած հարյուր հազարավոր մարդկանցորը կազմակերպության առաջնահերթություններից էՕքսֆամը արդեն իսկ օգնել է հակամարտությունից տուժած ավելի քան 1 միլիոն մարդու ինչպես Սիրիայումայնպես էլ հարևան երկրներում:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները