Նվիրաբերել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմ

Western Diocese Of the Armenian Church

 

Թեմի մասին

Հայ Առաքելական Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմը Միացեալ Նահանգների Արեւմտեան մասում ապրող հայերի հոգևոր տունն է: Թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսության անբաժանելի մասն է և եկեղեցիների ուղղափառ ընտանիքի անդամը:

Թեմը պաշտօնապէս հիմնադրուել է 1927 թուականին։

Արևմտեան թեմը, որի առաջնորդանիստը ներկայումս գտնւում է Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, ընդգրկում է Արևմտեան Միացեալ Նահանգները, ներառեալ՝ Վաշինգտոնը, Մոնտանան, Օրեգոնը, Այդահոն, Վայոմինգը, Կալիֆորնիան, Նևադան, Յուտան, Կոլորադոն, Արիզոնան, Նիւ Մեքսիկոն, Հաւայան կղզիները, Ալյասկան, ինչպէս նաև թեմին նոր միացուած Մեքսիկան։

Մեր Առաքելությունը

Ապրի՛ր քրիստոնեական հավատքդ և հայկական մշակույթդ առօրյա կյանքում

Մոտ եղիր Աստծուն | Արևմտյան թեմը պատրաստ է օժանդակելու համայնքների անդամներին՝ զորացնելով կապը Աստծու հետ, ճանաչելով Հիսուս Քրիստոսի ուսմունքը, ապրելով Նրա պատգամներով։

Հավատարիմ եղիր քրիստոնեական ավանդներին | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ուսմունքին և պաշտամունքներին հետևելով՝ քրիստոնեական հավատքը կենսունակ և իմաստալից պահիր այսօրվա և գալիք սերունդների համար։

Ապրիր հայկական արմատներդ և ինքնությունդ | Թեմը ձգտում է մշտապես կենդանի պահել հայկական մշակույթը՝ հայոց պատմությանը, լեզվին, մշակույթին և ավանդույթներին ծանոթանալու լայն հնարավորություններ ու միջոցներ ընձեռելով:

Սովորեք և զորանաք միասին | Թեմը համայնքի անդամներին է առաջարկում եկեղեցական ծրագրեր՝ քրիստոնեական հավատքը խորացնելու և հայկական ժառանգությունը արժևորելու համար, միևնույն ժամանակ կապ հաստատելով համայնքի մյուս անդամների հետ։

Մեր Տեսիլքը

Քրիստոնեական հավատքդ և հայ մշակույթդ դարձրո՛ւ կենսակերպ և այն տարածի՛ր առօրյա կյանքում

Ապրիր հավատքդ ամեն օր | Աստծու հետ կապը դարձրու առօրյա կյանքի մի մասը՝ աղոթքով, Հիսուսի մասին սովորելով և եկեղեցական համայնքում գործուն մասնակցությամբ։

Ապրիր մշակույթդ | Ապրիր հայկական ավանդույթները՝ պատմությունը, լեզուն, արվեստը և ընտանեկան սովորությունները, որպեսզի դրանք կենդանի և բովանդակալից մնան քո և ապագա սերունդների համար:

Կառուցիր ամուր հարաբերություններ | Ստեղծիր սիրող և աջակցող համայնք, որտեղ բոլորն իրենց գնահատված կը զգան՝ անկախ ծագումից կամ հայկական մշակույթի հետ ունեցած կապից:

Օգնիր ուրիշներին | Տարածիր սեր և բարություն՝ արտացոլելով Աստծու սիրո պատգամը աշխարհում:

Եղիր ավելի մեծ նպատակի մի մասը | Կապված մնա՛ քո քրիստոնեական հավատքին և մշակույթին, ուր կը գտնես հոգեպես աճելու, արմատներդ գնահատելու և կենսունակ ու հոգատար համայնք կառուցելու միջոցներ ապագայի համար։

Մեր Արժեքները

Ապրի՛ր հավատքդ, ընդունի՛ր մշակույթդ և դրական ազդեցություն ունեցի՛ր քո համայնքում

Մասնակցիր պաշտամունքին | Եկեղեցական արարողությունները, ինչպես՝ Պատարագը, Մկրտությունը և այլ խորհուրդներ, միասնաբար հաղորդակցվելու, աղոթելու և հոգևորապես աճելու առիթներ են, որոնք ամրացնում են հավատքդ և Աստծու և եկեղեցու հետ կապը։

Սովորիր և աճիր Կրթությունը կյանքի շարունակական ճանապարհ է: Եկեղեցին օգնում է՝ հասկանալու հավատքդ, մշակելու բարձր արժեքներ և կապված մնալու հայկական ավանդույթներին ու հավաքական իմաստությանը:

Օգնիր ուրիշներին Ինչպես Հիսուս ուսուցանեց, դու նույնպես կանչված ես ծառայելու ուրիշներին: Եկեղեցին ընձեռում է կամավոր ծառայության առիթներ՝ կարիքավորներին և համայնքի անդամներին ձեռք մեկնելու համար։

Ապրիր մշակույթդ | Կենսունակ պահելով հայկական ընտանիքն ու մշակութային ավանդույթները՝ դու կունենաս հայկական ինքնության պատկանելության և հպարտության առավել խորը զգացում, միաժամանակ կապահովես այդ ժառանգության շարունակականությունը:

Ընտրիր խելամտորեն, գործիր սրտացավ | Եկեղեցին ապահովում է, որպեսզի իր միջոցները օգտագործվեն հոգածությամբ ու խելամիտ՝ իր ծրագրերին նպաստելու և համայնքը զարգացնելու համար։

Հրավիրիր և ոգեշնչիր | Եկեղեցին հասնում է նրանց, ովքեր հավատք և նպատակ են փնտրում։ Եկեղեցին հույս է տալիս և իր դռներն է բացում ամենքի առաջ՝ Աստծու հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար։