Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Դասախոսություն

Թեմ

Հրապարակված է: 05/13/2016


Դասախոսություն

Մայիսի 3-ին, Բրբենկի Առաջնորդարանի "Զվարթնոց" Մշակութային Հանձնախումբը "Արմեն Համբար" սրահում կազմակերպել էր Դասախոսություն "Հայոց լեզուն Սփյուռքի մեջ" թեմայով։ Դասախոսն էր ՝ Դոկտ․ Պրոֆ․ Հակոբ Կյուլուջյանը, UCLA համալսարանից, որ ընդհանուր առմամբ խոսեց Հայոց Լեզվի (և արևելահայերեն և արևմտահայերեն) վիճակի մասին Սփյուռքի մեջ։

Ներկա էր Դոկտ․ Տ․ Զավեն Ավագ Քահանա Արզումանյանը։ Բարի գալուստի խոսք ասաց Զվարթնոց Մշակութային Հանձնախմբի Ատենապետ՝ Դոկտ․ Սիմոն Սիմոնյանը։ Գեղարվեստական բաժնում ելույթներ ունեցան՝ Փասատենայի Հովսեփյան Վարժարանի երկու սաներ՝ Շանթ Աղաջանյանը, որը արտասանեց "Հայ լեզուն տունն է հայուն" - Մուշեղ Իշխան, իսկ Շան Արմոթիքյանը՝ Վահան Թեքեյանի "Տաղ հայերեն լեզվի" , արտասանությունը։

Բրբենկի Շաբաթօրյա Դպրոցի աշակերտներ՝ քույր և եղբայր Դավիթ և Դայանա Կուտուզյանները դաշնամուրի վրա կատարեցին The band played on" գործը, իսկ Դավիթ Կուտուզյանը շվիով հրաշալի կեպով նվագեց Կոմիտաս Վարդապետի Կաքավիկ, Խնկի ծառի և Քելե-Քելե երգերը արժանանալով բուռն ծափահարությունների։ Վերջում ներկաները հարցեր տվեցին հարգարժան Դասախոսին։
 
Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյան փակման աղոթքից առաջ Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի անունով շնորհակալություն հայտնեց հարգելի Դասախոսին իր շինիչ և օգտակար դասախոսության համար, Հովսեփյան Դպրոցի Վարժարանի Տնօրեն՝ Պրն․ Շահե Մանկրյանին, որ անձամբ ներկա էր և Շաբաթօրյա Դպրոցի Տնօրեն՝ Բարեշնորհ Հովհաննես Սրկ․ Գումրույանին, ծնողներին, ներկա հավատացյալներին և "Զվարթնոց" Մշակութային Հանձնախմբի բոլոր անդամներին Դասախոսությունը կազմակերպելու և հյուրասիրության համար։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները