Նվիրաբերել

Լաս Վեգասի Ս. Կիրակոս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ծուխը՝ Համագործակցությամբ Արևմտյան Թեմի Հետ Նախաձեռնեց «Երեխաների Խնամքի» Նոր Կենտրոնի Շինարարական Աշխատանքները

Թեմ

Հրապարակված է: 10/02/2025


Լաս Վեգասի Ս. Կիրակոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծուխը՝ համագործակցությամբ Արևմտյան թեմի հետ նախաձեռնեց «Երեխաների Խնամքի» նոր կենտրոնի շինարարական աշխատանքները

Ս. Կիրակոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, համագործակցությամբ Ամերիկայի Հայոց Արևմտյան Թեմի հետ, ուրախությամբ հայտարարում է «Երեխաների Խնամքի» կենտրոնի բացումը։ Սույն կետրոնը ծառայելու է Լաս Վեգասում բնակվող հատկապես երիտասարդ ծնողների երեխաների խնամքի համար ազգային-քրիստոնեայական մտնոլորտում, ապահով և սիրով լի միջավայրում։

«Երեխաների Խնամքի» կենտրոնի շինարարությունը իրականացվում է GB Construction Group ընկերության կողմից, որը նաև կառուցել է Ս. Կիրակոս եկեղեցին։ Եկեղեցու պատարագներին ներկա եղողները կարող են տեսնել շինարարական առաջընթացը։ Շինարարների հավաստմամբ՝ ծրագիրը նախատեսվում է ավարտել շուրջ մեկ տարվա ընթացքում։

Կենտրոնը կգործի լիցենզավորված և որակավորված մասնագետի կողմից՝ Արևմտյան Թեմի և ծուխի հովվի անմիջական հսկողությամբ։ Այն նպատակ ունի ոչ միայն ապահովել բարձրակարգ խնամք, այլև ստեղծել հոգևոր, մշակութային, սոցիալական և ակադեմիական աճին նպաստող միջավայր։

«Այս նախաձեռնությունը պարզապես մանկապահություն չէ․ այլ՝ սիրով և հավատով լեցուն միջավայր ստեղծելու մասին է, որտեղ երեխաները կարող են զարգանալ, ծաղկել և հաճելի արդյունավետ օր անցկացնել», — հաստատել է Տեր Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանը, Ս. Կիրակոս եկեղեցու հովիվը։ «Մենք այս արդիական «Երեխաների Խնամքի» կենտրոնը ծառայացնելու ենք թե՛ հայ, և թե՛ ոչ հայ ընտանիքների երեխաների համար, որոնք իրենց երեխաների վաղ զարգացման համար փնտրում են ապահով և ոգեշնչող վայր»։

Լաս Վեգասի՝ Սուրբ Կիրակոս Եկեղեցական համայնքը և Արևմտյան Թեմը «Երեխաների Խնամքի» կենտրոնի ծրագրով մարմնավորում է մեր ազգային սուրբ եկեղեցու հավատքի և ծառայության առաքելությունը՝ իր ծիսկան և քարոզչական առաքելության առընդեր աջակցում է ընտանիքների առօրյա կարիքներին։ Արևմտյան Թեմի օրհնությամբ և առաջնորդությամբ այս կենտրոնը կարևոր քայլ է ծխական համայնքի շարունակական նվիրումի մեջ՝ ուժեղացնելու համայնքային կյանքը Լաս Վեգասում։

2025 թ․ հոկտեմբերի 1
Լաս Վեգաս, Նևադա


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները