Նվիրաբերել

Տեղի Ունեցավ Հայազգի Դասական Գրողներից Ստեփան Ալաջաջյանի Հուշ Երեկոն

Թեմ

Հրապարակված է: 10/09/2025


Տեղի ունեցավ հայազգի դասական գրողներից Ստեփան Ալաջաջյանի հուշ երեկոն

Սույն թվականի Հոկտեմբերի 5-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հայազգի դասական գրողներից Ստեփան Ալաջաջյանի հուշ երեկոն։ Այն կյանքի էր կոչվել ԹՄՄ Մեծագույն Լոս Անջելեսի մասնաճյուղի ջանքերով։ Երեկույթին իր մասնակցությունը բերեց Արևմտյան թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ուղեկցությամբ՝ Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանի։ Երեկույթին ներկա էին Ստեփան Ալաջաջյանի ընտանիքի անդամները, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս Տիար Կարեն Իսրայելյանը և այլք։

Հընթացս երեկույթի ընթերցվեցին պատառիկներ Ստեփան Ալաջաջյանի ստեղծագործություններից ։ Ներկայացվեց մեծանուն գրողի կյանքը և գործունեությունը։ Հնչեցին դասական կատարումներ։ Հավարտ երեկույթի օրհնության և գնահատքնի խոսքով հանդես եկավ Թեմակալ Առաջնորդը։ Հովնան Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց Ստեփան Ալաջաջյանի գրական հարուստ ժառանգությանը, ապա վերհիշեց այն հրաշալի ակնթարթները, որոնք ինքն անկացրել է Ստեփան Ալաջաջյանի հետ միասին։ Ապա Սրբազան Հայրն իր գնատահանքի և օրհնության խոսքը հղեց երեկույթին ներկա Ալաջաջյան ընտանիքի անդամներին և երեկույթի կազմակերպիչներին։ Երեկույթն ավարտվեց Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանի՝ Պահպանիչ աղոթքով։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները