Թեմ
Հրապարակված է: 10/22/2025
Սույն թվականի Հոկտեմբերի 20-ին Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ուղեկցությամբ՝ Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանի այցելեց Հովսեփյան և Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարաններ։ Դպրոցների մուտքին Սրբազան Հորը դիմավորեցին տնօրինությունը և ուսուցիչները։

Հերթական այս այցի ժամանակ Սրբազան Հայրը հանդիպեց դպրոցների աշակերտներին, զրուցեց նրանց հետ և աղոթեց նրանց հետ միասին։ Ապա, խոսելով Հոկտեմբեր ամսվա խորհրդի մասին, Սրբազան Հայրը հատկանշեց, որ Հոկտեմբերը մշակութային ամիս է մեզ՝ հայերիս համար։ Սրբազան Հայրը մասնավոր ադրադարձ կատարեց Թարգմաչաց տոնին, որը մեզանում տոնվեց օրեր առաջ։ Սրբազան Հայրը պատվիրեց սիրելի աշակերտների խոսել և աղոթել հայերեն, որովհետև Սուրբ Մեսրոպը և Սուրբ Սահակ Հայրապետը այդ փափագով է, որ ստեղծեցին Հայոց լեզուն և թարգմանեցին Աստվածաշունչը։

Այնուհետեև Սրբազան Հայրը շրջայց կատարեց դպրոցներում, հնարավորություն ունենալով առաձին դասարանների հետ զրուցելու և աղոթելու։ Սիրելի աշակերտները մեծ ուրախությամբ ընդունեցին Սրբազան Հոր պատգամները, և խնդրեցին, որ Սրբազան Հայրը հնարավորինս շուտ կրկին այցելի իրենց։