Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Հանդարտության Ուժը — Տիրան Ավագյան

Կրոնական

Հրապարակված է: 10/31/2025


ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ — ՏԻՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Հիշո՞ւմ ես Իսահակ Նյուտոնի գլխին ընկած խնձորի պատմությունը։
Իսահակ Նյուտոնը, առավել հայտնի որպես Համընդհանուր ձգողականության օրենքի հեղինակ, նաեւ համարվում է Շարժման օրենքների ստեղծողը։ Նրա Երրորդ օրենքը ասում է, որ յուրաքանչյուր գործողության դիմաց կա հավասար եւ հակառակ արձագանք։ Մենք հավատում ենք, որ սա այն բնական օրենքն է, որը կառավարում է ոչ միայն մեր մոլորակի տարրերը, այլեւ կյանքն ու մարդկային արձագանքները։ «Աչքի դիմաց աչք», «հարկի դիմաց հարկ», «ատելության դիմաց ատելություն», «ագրեսիայի դիմաց ագրեսիա»։ Ծանոթ է հնչում, չէ՞։

Այս «փոխադարձությունը» չի հաստատում փոխլրացում, այլ ընդգծում է հակադիր բեւեռները։ Մենք սովորում ենք, որ նույն ուժով հակազդելը միշտ չէ, որ ամենաարդյունավետ արձագանքն է։ Փոխարենը՝ ճնշումը թուլացնելու, այն կարող է կուտակել դիմադրություն եւ պայթել՝ ավելի վտանգավոր կերպով։

Կյանքում մենք հաճախ գրգռվում ենք արձագանքելու մեր շուրջ տեղի ունեցող բազմաթիվ բաների՝ լինի դա քաղաքականության, կրոնի, հասարակության կամ անձնական կյանքի մեջ։ Մեր, կարծես թե, «արդար» արձագանքները հաճախ կարող են ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ, որովհետեւ դրանք բխում են մղումներից եւ կրում են մեր հոգու վերքերն ու ցավերը։

Այկիդոնում, որը բառացիորեն նշանակում է «էներգիայի ներդաշնակեցման ուղի», մարզիկները սովորում են օգտագործել հակառակորդի էներգիան ու հավասարակշռությունը իրենց օգտին՝ ուժը ուժով չհակազդելու համար։ Թայ Չին նույն սկզբունքն ունի՝ մեղմությամբ եւ հոսքով հաղթահարել ուժը։ Սա մեզ սովորեցնում է, որ իրական զորությունը բախման մեջ չէ, այլ՝ ներքին անդորրի մեջ։ Մենք հաճախ չենք գիտակցում, որ կրակը չի կարող մարել կրակով։ Ինչպես Այկիդոյում կամ Թայ Չիում, նուրբ արձագանքներն ու պատասխանները երբեմն կարող են ավելի ազդեցիկ լինել, քան հզոր հարվածները։

Աստված այս դասը տվեց մարգարէ Եղիային։ Երբ նա գնաց լեռը՝ Աստծուն հանդիպելու, նա զարմացավ՝ տեսնելով, որ Աստված չկար ոչ ուժգին քամու մեջ, ոչ երկրաշարժի, ոչ էլ կրակի մեջ, այլ՝ հանդարտ, փոքրիկ ձայնի մեջ (Գ Թագավորաց 19.11–13)։ Եղիան Աստծուն հանդիպեց շշուկի մեջ։

Ամեն անգամ, երբ գայթակղվում ենք արձագանքել, կանգ առնենք եւ հանդարտ լինենք։ Եկե՛ք գիտակցենք հակազդման հետեւանքը։ Եկե՛ք ինքնագիտակցությամբ ու զգուշությամբ որոշենք՝ երբ եւ ինչպես արձագանքել՝ հանդիպելով Աստծուն անդորրի եւ խորհումի այն լուռ պահին, որ կանգնած է գործողության եւ արձագանքի միջեւ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները