Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սարգի Մուրադյանի Ծննդյան 85-Ամյակի Եւ Գործունեության 65-Ամյակի Հանդիսությունը

Թեմ

Հրապարակված է: 11/18/2016


Սարգի Մուրադյանի ծննդյան 85-ամյակի և գործունեության 65-ամյակի հանդիսությունը

Նոյեմբերի 15-ին Գլենդեյլ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության Հյուպատոսարանում տեղի ունեցավ Լոս Անջելեսում հայտնի երաժիշտ, ֆիլմարտադրող, առաջին հայկակլան հեռուստատեսային ծրագրի կազմակերպիչ, հրաշալի մարդև բոլորի կողմից սիրված անձնավորության՝ Սարգի Մուրադյանի Ծննդյան 85-ամյակի և գործունեության 65-ամյակի հանդիսությունը։

Ներկա էին՝ փոխ-հյուպատոսը, Հյուպատոսության աշխատակիցները, Լոս Անջելեսի բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչները, հոգևոր հայրերը և հոբելյարի զավակներն ու հարազատները։

Հանդիսությունը վարում էր Ռաֆայել Մնացականյանը, որը աղոթքի համար հրավիրեց Գերաշնորհ Տ․ Վաչե Արք․ Հովսեփյանին, Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի ներկայացուցիչներ՝ Տ․ Հովսեփ Ավագ Քհն․ Հակոբյանին և Տ․ Եղիա Քհն․ Իսայանին։

Աղոթքից առաջ Վաչե Սրբազանը իր գնահատանքի և շնորհավորանքի խոսքը ուղղեց հոբելյարին։ Բացումը կատարեց Փոխ-Հյուպատոս Վալերի Մկրտումյանը, այնուհետև հերթականությամբ ելույթներ ունեցան՝ Արամայիս Ղարիբյանը, Դոկտ․ Վարդգես Նաջարյանը, Երգահան Հենրիկ Անասյանը, "Մեր լեզուն, մեր խոսքը" հաղորդաշարի հեղինակ՝ Արտեմ Սարգսյանը, Պրոֆ․ Օշին Քեշիշյանը, հոբելյարի որդին՝ Սթիվ Մուրադյանը և այլն։

Առաջնորդ Սրբազան Հոր գնահատանքի գիրը կարդաց Տ․ Հովսեփ Ավագ Քհն․ Հակոբյանը, որը միաժամանակ փոխանցեց Սրբազան Հոր շնորհավորանքները։

Երգիչ Հարութ Հակոբյանը կատարեց "Երջանկության արցունքները" երգը, որը հոբելյարի ստեղծագործությունն էր։ Իր գեղեցիկ երգով ելույթ ունեցավ նաև երգիչ Հարութ Փամբուքչյանը։ 

Շնորհակալության խոսքով հանդես եկավ հոբելյարը՝ Սարգի Մուրադյան։ 

Այս միջոցառման կազմակերպիչներ՝ Մերի Մուրադյանը և Սյուզի Մարտիրոսյանը նույնպես իրենց շնորհակալության խոսքը ուղղեցին թե Հյուպատոսության և թե ներկաներին։

Այնուհետև բերվեց 85-ամյակի կարկանդակը։ Կար նաև հյուրասիրություն։ Փակման աղոթքով հանդիսությունը իր ավարտը ունեցավ:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները