Թեմ
Հրապարակված է: 11/18/2016
Նոյեմբերի 17-ին, 2016 մեծ ուրախությամբ Գլենդելի Presbyterian Church-ում Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի ներկայացուցիչներ՝ Հայր Երեմիա Վարդապետ Աբգարյանը, Տ․ Մամբրե Ավագ ՔՀն․ Քեսաբյանը, Սևան Սրկ․ և Տ. Հովսեփ Ավագ. Քհն. Հակոբյանը ներկա եղան Լոս Անջելոսի "Բարև" հեռուստաժամի հաղորդավարուհի Նունե Ավետիսյանի հոր՝ Վաղարշակ Սահակյանի մահվան 110 ամյակին նվիրված հիշատակի երեկո-համերգին։
Հրաշալի համերգ էր, եկեղեցին լեփ-լեցուն էր ժողովրդով, որոնք եկել էին լսելու հայ գուսանական արվեստի մեծ ջատագով Վաղարշակ Սահակյանի կատարումները, ինչպես նաև լսելու այն երգիչ-երգչուհիներին, որոնք իբրև ժառանգորդները մեծերի, եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծանուն երգչին։ Իրենց ելույթներով մեծ խանդավառություն առաջացրին՝ Աշոտ Աբովյանը, Հովհաննես Շահբազյանը, Գագիկ Բադալյանը, Արմեն Հովհաննիսյանը, դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, Սալբի Մայիլյանը, Մարիամ Վարդանյանը, Վարդան և Արմինե Աղաջայնանների "Զվարթնոց" պարի խումբը և այլ երգիչ-երգչուհիներ։
Անշուշտ համերգի գլխավոր հանդիսավարն էր Հայաստանի Հանրապետության Վաստավոր արտիստ Վաղարշակ Սահակյանի դուստրը՝ Նունե Ավետիսյանը:
Համերգի ընթացքում ցույց տրվեց այն հիշատակի խաչքարը, որը նվերն էր Առաջնորդ՝ Հովնան Արքեպիսկոպոսի, զետեղված Բրբենկի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի պատին։
Համերգի ավարտին Սրբազան Հոր ներկայացուցիչ՝ Երեմիա Վարդապետ Աբգարյանը գնահատանքի վկայական հանձնեց Նունե Ավետիսյանին և միասին արտասանված "Հայր մեր" Տերունական աղոթքով ներկա հանդիսականները հոգեպես լիցքավորված ու հայ գուսանական երգերով ծանրաբեռնված և թեթևացած մեկնեցին իրենց տները։